ՏՈԼՄԱ ԾՈՒՅԼԵՐԻ ՀԱՄԱՐ

Ալարկոտ դոլմա

Բաղադրիչներ.
խոզի և տավարի աղացած մսի խառնուրդ -500 գ,
ձու – 1 հատ,
կաղամբ – 300 գ,
սոխ – 2 խոշոր գլուխ,
բրինձ – 100 գ,
աղ, պղպեղ,
տոմատի մածուկ – 1,5 ճ.գդ.

Կաղամբը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանրացնել: Բրինձը կիսաեփ անել: Միսն ու կաղամբը խառնել, ավելացնել սոխի կեսը: Ավելացնել ձուն, աղ, պղպեղ, բրինձը, խառնել: Ձևավորել կոտլետներ, տապակել բուսայուղի մեջ: Շարել տապակի մեջ: Մնացած սոխը տապակել, վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը: Եփել, մինչև հեղուկը թանձրանա:  Նորից ջուր լցնել այնպես, որ կոտլետները կիսով չափ մնան ջրի մեջ: Ջեռոցը 180-200 տաքացնել, դնել տապակը  20 րոպեով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով