ՇՈԿՈԼԱԴԻ ԼԻԿՅՈՐ ԿՈԿՈՍԻ ԿԱԹՈՎ

Շոկոլադի կոկտեյլ կոկոսի կաթով

Բաղադրիչներ.

դեղնուց – 3 հատ,
կոկոսի կաթ – 0,5 լ,
սև շոկոլադ – 60 գ,
լուծվող սուրճ – 1 ճ.գդ.,
ջուր – 50 մլ,
շաքարավազ – 50 գ,
33% յուղայնության սերուցք – 50 մլ,
կոնյակ – 200 մլ

Լիկյորի թնդությունը կարգավորվում է. այն ըմպողն ինքն է որոշում կաթը շատ կամ քիչ լցնել, ըստ այդմ լիկյորը ստացվում է թույլ կամ թունդ: Կոկոսի կաթի փոխարեն կարելի է վերցնել սովորական կաթ կամ սերուցք: Եռացած ջուրը լցնել  1 ճ.գդ. շաքարավազի և սուրճի վրա:  150 մլ կաթի մեջ մարմանդ կրակի վրա խառնել շոկոլադը և միացնել սուրճին: Դեղնուցները հարել մնացած շաքարի հետ և բարակ շիթով լցնել շոկոլադասրճային զանգվածի վրա: Գոլորշու վրա խառնել ևս  3 րոպե: Սառեցնել և ավելացնել կոնյակը: Սերուցքը հարել մինչև անշարժ փրփուր դառնալը, ավելացնել լիկյորն ու խառնել: Լցնել գեղեցիկ շշի կամ գրաֆինի մեջ և դնել սառնարանի մեջ: Այնտեղ լիկյորն ավելի կթանձրանա, իսկ սենյակային ջերմաստիճանում կջրիկանա: Առանձին մատուցել կոկոսի կամ սովորական կաթը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով