ԲԻԳՈՒՍ

Բիգուս

Բաղադրիչներ.

թարմ խոզի միս – 400 գ,
թարմ կաղամբ – 800 գ,
գազար – 2 հատ,
գլուխ սոխ – 2 հատ,
ապխտած երշիկ – 200 գ,
կեչուպ – 100 մլ,
սալոր – 8 հատ,
սև աղացած պղպեղ,
թարմ սամիթ,
համեմունքներ,
աղ,
բուսայուղ

Խոզի միսը մանր կտրատել: Վերցնել հաստ հատակով կաթսա, բուսայուղ լցնել, տաքացնել: Ավելացնել խոզի միսը: Երբ մսից դուրս եկած հեղուկը լրիվ գոլորշիանա, ավելացնել մանրացված սոխն ու աղ ցանել վրան: Մեկ-երկու րոպե անց ավելացնել քերած գազարը: Տապակել մինչև պատրաստ լինելը: Ավելացնել մանր կտրատած երշիկը և կիսած սալորները: Շարունակել տապակել, անընդհատ խառնել: Կաղամբը բարակ գեղեցիկ շերտերի բաժանել: Լցնել կաթսայի մեջ, խառնել: Մոտավորապես կես լիտր ջուր լցնել վրան, ըստ ճաշակի աղ ցանել: Կափարիչը փակել և եփել, մինչև կաղամբը գրեթե պատրաստ լինի: Ավելացնել կեչուպ և համեմունքներ: Վերջում բիգուսի մեջ լցնում ենք սամիթը: Բիգուսը հրաշալի համադրվում է թթվասերի հետ. ամեն ափսեի մեջ մեկ գդալ թթվասեր դնելով մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով