ԾԱԾԱՆ ԿԻԵՎՅԱՆ

Ծածան կիևյան

Բաղադրիչներ.
ծածան (карп) – 4 հատ,
գլուխ սոխ – 1 հատ,
աղ, պղպեղ,
հաց, կաթ,
ժելեի համար. ծածանի գլուխ – 4 հատ,
գազար, ճակնդեղ – 1- ական

Վերցնել ծածանները, կաշին հեռացնել առանց ձուկը կտրելու: Երկուսը թողնել միջուկի համար: 

Պատրաստել միջուկը. ձկան փափկամիսը, սոխը, աղը, պղպեղը, շաքարավազը, մի քիչ կաթի մեջ թրջած հացը աղալ, խառնել: Այս ամենը լցնել ձկան մեջ, կարել: Ձուկը դնել բանջարեղենի վրա: Իսկ տապակի անկյուններում, որտեղ ազատ է մնացել, դնել ձկան գլուխները: Վրայից նորից շարել բանջարեղեն, աղ ցանել: Ավելացնել նաև հատիկ պղպեղ և դափնու տերև: Փայլաթիթեղով փակել վրան: 

Եփելուց հետո ձուկը դնել ափսեի մեջ, զարդարել գազարով ու ճակնդեղով, վրան լցնել քամած թանձր մսաջուրը: Թողնել, ջրիկ մասն ամբողջովին վերածվում է ժելեի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով