ԶԱՏԻԿԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Ուկրաինական զատիկի կարկանդակ
Բաղադրիչներ.
ալյուր – 120 գ,
կարագ – 50 գ,
աղացած նուշ – 25 գ,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
սառը ջուր – 2 ճ.գդ.,
միջուկ.
կաթնաշոռ – 400 գ,
կարագ – 120 գ,
շաքարավազ – 140 գ,
ձու – 3 հատ,
չորացրած կեռաս – 70 գ,
ալյուր – 1 ճ.գդ.,
վանիլային շաքար – 1 տուփ

Հունցել խմոր. ալյուրն ու կարագը խառնել, ավելացնել նուշը և շաքարավազը, այնուհետև` ջուրը: Խառնել մեկ րոպե, հետո դնել սառնարան 30 րոպեով: 

Խմորը սառնարանից հանել, դնել տապակի մեջ, պատառաքաղով ծակծկել: Խմորը թղթով ծածկել, վրան լոբի լցնել, թխել 200С ջեռոցում 12 րոպե: Թողնել սառչի, լոբին վրայից վերցնել: Ջերմաստիճանն իջեցնել մինչև 150С: 

Կարագը շաքարի հետ հարել, խառնել 1 ձվի և ալյուրի հետ: Կաթնաշոռը խառնել 2 ձվի հետ, բոլորը խառնել իրար: Միջուկը տարածել թխված խմորի վրա, հարթեցնել: 

Լվացած և չորացրած բալը տարածել կարկանդակի վրա: Թխել 1 ժամ 15րոպե: Ջեռոցի դուռը բացել, թողնել այդպես սառչի: Կարելի է վերջում շաքարի փոշի ցանել վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով