ՄՈԿԿՈ ՍՈՒՐՃ

Մոկկո սուրճ

Բաղադրիչներ.
նարնջի կեղև – 1 հատի,
նուշ – 1 բաժակ,
կակաո փոշի – 2 ճ.գդ.,
սուրճ – 2 բաժակ,
մեղր – 2-3 ճ.գդ.,
կաթ – 0,5 լ,
կոնյակ ըստ ճաշակի

Մաքրած նուշը լցնել ջեռոցի տապակի մեջ, որի վրա յուղաթուղթ է փռված: Բովել, մինչև ոսկեգույն դառնան: Կաթը լցնել միջին չափի տարայի մեջ, մեջը լցնել արդեն բոված նուշը և նարնջի կեղևը: Եփել շատ մարմանդ կրակի վրա, չթողնել եռա: Եփել սովորական սուրճ: Կակաոն լցնել բաժակի մեջ և վրան լցնել եփած սուրճը: Առանձին բաժակի մեջ խառնել մեղրը, տաք կաթը: Այդ կաթը լցնել սուրճի վրա և ավելացնել կոնյակը: Մոկկո սուրճը պատրաստ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով