ՄՐԳԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ

Մրգային կոկտեյլ

Գեղեցիկ և համեղ այս ըմպելիքի համար անհրաժեշտ է ունենալ.
նուռ — 1 հատ,
մորի (малина) — 1/2 բաժակ,
մանդարին — 2 հատ,
կարմիր մրգահյութ — 1/2 բաժակ,
շամպայն — 3 բաժակ

Նուռը կտրել, հատիկները հանել: Մանդարինի կեղևը, կորիզները, թաղանթները հեռացնել: Նռան հատիկները, մանդարինները, մորին մանրացնել բլենդերի մեջ: Վրան լցնել մրգահյութը և նորից խառնել: Սառեցնել 6-8 ժամ: Բաժակները կիսով չափ լցնել մրգային խյուսով, վրան լցնել շամպայնը: Խառնել և միանգամից մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով