ՏԱՊԱԿԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԱՊՈՒՐ

Պասի ապուր բանջարեղենով

Բաղադրիչներ.
բանջարեղենի արգանակ – մոտ 3 լ,
կարտոֆիլ – 4 հատ,
կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ,
գազար – 1 հատ,
սոխ – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
բուսայուղ – 2-3 ճ.գդ.,
զիրա – 1 թ.գդ.,
սև պղպեղ, դափնու տերև, աղ

Կարտոֆիլն ու գազարը լվանալ, մաքրել, խորանարդիկներով կտրատել: Պղպեղը կիսել, սերմերը հեռացնել, երկարավուն կտրատել: Լոլիկը  8 մասի բաժանել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, զիրան լցնել, մի քիչ բովել: Լցնել բանջարեղենը բացի սոխից, խառնել, աղ, պղպեղ անել, դափնու տերև ավելացնել: Մի քիչ ջուր լցնել, կես ժամ շոգեխաշել: Առանձին թավայի մեջ բուսայուղ տաքացնել, սոխը տապակել: Արգանակը տապակել, ավելացնել սոխեռածը: Ափսեի մեջ դնել տապակած բանջարեղենը, վրան լցնել արգանակը: Վրան կանաչի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով