ԽՈԶԻ ՄՍՈՎ ՍԱՑԻՎԻ

Սացիվի

500 գ. խոզի միս, 300 գ. գլուխ սոխ, 200 գ. ընկույզի միջուկ, համեմի 3 ճյուղ, 2 պճեղ սխտոր, 1.5 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուր, համեմի սերմ 1 թեյի գդալ,  խմելի-սունելի 1 թեյի գդալ, հատիկավոր պղպեղ, գինու քացախ, դարչին, մեխակ, աղՃարպոտ խոզի միսը փոքր կտորների վերածել, կաթսայի մեջ տապակել մանրացրած սոխի հետ: Ընկույզի միջուկը ծեծել համեմի, սխտորի, աղի, հատիկավոր պղպեղի հետ, ավելացնել եգիպտացորենի ալյուրը, բացել ջրով ( 6 բաժակ): Լցնել կաթսայի մեջ, որտեղ արդեն տապակած միսն է ,և եփել 20-25 րոպե: Եփելու ավարտից 5 րոպե առաջ ավելացնել համեմի ծեծած սերմը, խմելի-սունելին, աղացած մեխակն ու դարչինը, գինու քացախը կամ նռան հյութը, աղ անել: Պատրաստի սացիվին սառեցնել, մատուցել սառը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով