ՍԻԲԻՐՅԱՆ ԲՈՐՇՉ

Բորշչ սիբիրյան
Բաղադրիչներ.
ճակնդեղ – 160 գ,
կարտոֆիլ – 40 գ,
լոբի – 40 գ,
գազար – 40 գ,
տոմատի մածուկ – 30 գ,
մանրացված սխտոր – 2 պճեղ,
շաքարավազ – 10 գ,
տավարի մսի արգանակ – 800 գ,
թթվասեր – 20 գ,
աղ, պղպեղ,
կանաչի,
կաղամբ,
սոխ – 40 գ,
տավարի միս – 120 գ
Լոբին թրջել 8 ժամ սառը ջրի մեջ, լվանալ, տաք ջուր լցնել վրան և եփել առանց աղի: Սխոը կտրատել, կարագի կեսը լցնել կաթսայի մեջ, սոխը տապակել: Ավելացնել երկար-երկար կտրատած գազարը, տապակել 5 րոպե, ավելացնել տոմատի մածուկը: Ճակնդեղը երկարավուն կտրատել, տապակել, ավելացնել մի քիչ արգանակ, շաքարավազ, քացախի 1/3 մասը, շոգեխաշել մինչև բանջարեղենը փափկի: Ողջ բանջարեղենը խառնել: Եռացող արգանակի մեջ լցնել կաղամբը, կտրատած կարտոֆիլը, եփել 10 րոպե: Ավելացնել ճակնդեղը, խաշած լոբին, սխտորն ու համեմունքները: Եփել ևս  10 րոպե, թողնել  15 րոպե, որ համերը միախառնվեն: Սոխն ու միսը աղալ, ավելացնել ձու, ջուր, աղ, պղպեղ, խառնել: Պատրաստել մսագնդիկներ, եփել աղաջրի մեջ 15 րոպե: Գնդիկները լցնել ափսեի մեջ, լցնել բորշչը, վրան թթվասեր կաթեցնել, կանաչի ցանել:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով