ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ՏԽԵՄԱԼԻՈՎ

Տավարի միս վրացական

500 գ. տավարի յուղոտ միս, 4 գլուխ սոխ, 1.5 բաժակ տխեմալի, սամիթի 4ճյուղ, համեմի 3 ճյուղ, 2 պճեղ սխտոր, պղպեղ, աղ ըստ ճաշակի

Տավարի միսը կտրատել, լվանալ, աղ անել, դնել թավայի մեջ և տապակել բոլոր կողմերից շատ տաք թավայի մեջ: Հետո տեղափոխել կաթսայի մեջ, վրան լցնել տապակելուց հետո մնացած յուղը, մի քանի գդալ ջուր, փակ կափարիչով եփել մինչև փափկի: Վերջում ավելացնել օղակաձև կտրատած սոխը, որը նախապես փոքր-ինչ պետք է շոգեխաշել տխեմալիի ջրով: Կրակից վերցնելուց առաջ ավելացնել մանր կտրատած սամիթ, համեմ, ծեծած հատիկ պղպեղ և խառնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով