ԼՈԲՈՎ ԿՈՏԼԵՏ

Լոբով կոտլետ2
Ցածր կալորիականությամբ, բայց համեղ և հագեցնող ուտեստ է: Անհրաժեշտ է.
խաշած լոբի – 2 բաժակ,
սունկ – 200գ,
ձու – 3 հատ,
սոխ, սխտոր, կանաչի,
աղ, պղպեղ,
ալյուր կամ սպիտակաձավար – 1-2 ճ. գդ.,
բուսայուղ,
պաքսիմատ -100-200 գ
Լոբին նախապես թրջել, հետո խաշել: Սունկը մանրացնել, տապակել: Լոբին և սունկը մսաղացով անցկացնել, աղ, պղպեղ անել, ավելացնել աղացած սոխն ու սխտորը, կանաչին:
Մեկ-մեկ ավելացնել ձվերը, հնարավոր է, որ երկու ձուն բավական լինի: Ավելացնել 1 ճաշի գդալ ալյուր կամ սպիտակաձավար: Եթե նախընտրում եք խրթխրթան կոտլետներ, կարելի է պաքսիմատ ավելացնել խճողակին: Պատրաստել կոտլետներ, թավալել պաքսիմատի մեջ, տապակել թավայի մեջ մինչև կեղևը ոսկեգույն դառնա: Մատուցել շիլաների կամ խավարտի հետ: Կարելի է մատուցել սոուսի հետ: 150-200 գրամ մանրացված սունկը տապակել, ավելացնել 3-4 ճաշի գդալ թթվասեր, եռացնել,  10-15 րոպե շոգեխաշել: Սոուսը պատրաստ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով