ԽԱՉԱՊՈՒՐԻ ԻՄԵՐԵԹԱԿԱՆ

Խաչապուրի իմերեթական
Բաղադրիչներ.
խմորի համար.
կեֆիր կամ մածուն -0,5 լ,
ձու – 1 հատ,
աղ – 1 թ.գդ.,
շաքարավազ – 1 թ.գդ.,
սոդա – 1 թ.գդ.,
բուսայուղ – 1-2 ճ.գդ.,
ալյուր – 4-5 բաժակ,
միջուկ.սուլուգունի, իմերեթական կամ այլ յուղոտ պանիր – 500 գ

Պանիրը խոշոր քերիչով քերել: Ալյուրը մաղել, խառնել սոդային: Բլրակի ձև տալ, մեջտեղում փոս անել և լցնել մածունը, ձուն, աղը, շաքարավազը և բուսայուղը:  Խմոր հունցել, ծածկել, թողնել հանգստանա: Խմորը գնդերի բաժանել և կլոր բացել: Ամեն շրջանակի մեջտեղում դնել 4-6 գդալ միջուկ: Եզրերը հավաքել դեպի կենտրոն և փակել: Միջուկը պետք է մնա մեջտեղում: Շուռ տալ խմորն այնպես, որ կարը մնա ներքևում: Գրտնակով բարակ բացել: Թավան տաքացնել, յուղել, միջին կրակով թխել խաչապուրին, երկու կողմից կարմրեցնել: Եթե ուռչում է, պատառաքաղով ծակել: Վրան կարագ քսել և շարել իրար վրա: Ցանկության դեպքում երբեմն միջուկին ավելացնում են համեմ կամ մաղադանոս:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով