ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳԻՆՈՒ ԲԱԺԱԿ

Գինի

Գինու բաժակները բազմազան են, բոլոր տեսակներն անհնար է տեղավորել մի դարակի մեջ: Սպիտակ գինու բաժակն, օրինակ, տարբերվում է կարմիր գինու բաժակից իր երկարավուն տեսքով, երկրորդն ավելի կլոր է: Բաժակը պետք է լինի հարթ և թափանցիկ ապակուց: Գիտակներն այդպես հեշտորեն տեսնում են գինու տարիքը: Սպիտակ գինին տարիների ընթացքում ավելի հարուստ գույն է ստանում, իսկ կարմիրը` բացանում է: Սպիտակ գինու բաժակները երկու հիմնական ձև ունեն. երիտասարդ գինու համար են  երկար, եզրերի կողմում «բացվող», լայնացող գավաթները: Ավելի հին գինին «պահանջում է» լայն հատակով և նեղացող  բերանով գավաթ` գինու բույրը պահպանելու համար: Այն թողնում է, որ գինին շնչի: Բացի այդ այսպիսի գավաթով կարելի է երիտասարդ կարմիր գինի ըմպել: Կարմիր գինին «սիրում է» լայն հատակով գավաթներ, որոնք վերին մասում նեղանում են, այսպես գինին հարստացվում է թթվածնով և բույրը բացվում է: Հին կարմիր գինին ըմպում են դեպի ներս թեքվող բերանով գավաթով: Այն գինու համը փափուկ է դարձնում և օգնում է լեզվի ռեցեպտորներին գնահատել գինու համը: Բուրավետացված կամ լիկյորային գինիների համար բաժակներն ավելի փոքր են: Լիկյորինն ունի կակաչի ձև, բուրավետացված գինունը` կարմիր գինու բաժակի նման, բայց ավելի փոքր: Գազավորված գինու բաժակն ավելի երկար է, իսկ գազավորված քաղցր գինին լավ «բացվում է» լայն գավաթի մեջ: Վարդագույն գինու բաժակը լայն է, քան սպիտակ գինունը, եզրերը թեքված են դեպի դուրս: Համտեսի բաժակները հատուկ ստանդարտների պիտի համապատասխանեն, որոնք հաստատում է  Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (International Organization for Standardization, ISO): Անկեղծ ասած, լավ ու հաճելի  հյուրերի հետ ցանկացած բաժակով գինին համեղ կթվա, այնպես որ վայելեք հայկական գինի և ապրեք երկար:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


4 Մեկնաբանություններ ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳԻՆՈՒ ԲԱԺԱԿ

  1. Arsen ասեց.

    shat lav kayqa

  2. Karmen ասեց.

    Karcum em shat hamexa linelu amen@,,,,,,petk e vor ind ogtakar lini,shnorhakal em

  3. HAYARPI ասեց.

    SPASVAC EV CANKALI KAYQ E.SHNORHAKALUTYUN STEXCOXNERIN……

  4. ՀԵՂԻՆԵ ասեց.

    HETAQRIR KAYQ E ,,

Պատասխանել HAYARPI-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով