ԱՎԵԼՈՒԿՈՎ ԱՂՑԱՆ

Ավելուկով աղցան

Բաղադրիչներ.

չորացրած ավելուկ – 1 կապ,

սոխ – 1-2 գլուխ,

բուսայուղ,

աղ,

սխտոր – 2-3 պճեղ,

ընկույզ ըստ ճաշակի

Ավելուկը թրջել, թողնել ողջ գիշեր մնա: Ջուրը փոխել, եփել, մինչև փափկի: Լցնել քամիչի մեջ, թողնել քամվի: 

Քամվելուց հետո կտրատել: Սոխը մաքրել, կիսալուսնաձև կտրատել, սոխեռած անել բուսայուղով: 

Երբ սոխը փափկի, ավելացնել մաքրած և մանրացրած սխտորը: Երբ ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել կտրատած ավելուկը: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մանրացրած ընկույզ, շատ ավելի համեղ կլինի: Եթե հարկ կա, աղ ցանել, խառնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով