ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԱԶՄԱԳՈՒՅՆ ԽՅՈՒՍ

Կարտոֆիլով բազմագույն խյուս

Բաղադրիչներ.

կարտոֆիլ – 1 կգ,
գազար – 1 հատ,
սպանախ – 200 գ,
սխտոր – 2 պճեղ,
աղ, պղպեղ
բուսայուղ

Կարտոֆիլը և գազարը եփել: Եփվող ջրին աղ անել: Երբ գրեթե եփված լինի, ջրի մեջ գցել սխտորը: Սպանախը շոգեխաշել, մանրացնել բլենդերի օգնությամբ: Կարտոֆիլի ջուրը թափել, մի քիչ թողնել խյուսի համար: Կարտոֆիլի կեսը տրորել սպանախի հետ, բուսայուղ ավելացնել, խյուս անել: Կարտոֆիլի մնացած մասը տրորել գազարի հետ, բուսայուղ ավելացնել: Ստացվում է բաց նարնջագույն խյուս: 

Լցնել մատուցվող ափսեի մեջ` կանաչ և գազարագույն խյուսերը հերթագայելով: Մատուցել թարմ կամ թթու վարունգի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով