ՏԱՊԱԿԱԾ ՁՈՒԿ ԱՂՑԱՆԻ ՀԵՏ

Տապակած ձուկ աղցանի հետ

Բաղադրիչներ.

ձուկ – 500-600 գ,
քացր սոխ – ½ հատ,
քաղցր պղպեղ – 1 հատ,
ձիթապտուղ – 50 գ,
կապերսներ – 1-2 ճ.գդ.,
կանաչ սոխ – 2-3 ցողուն,
ձիթապտղի յուղ – 3 ճ.գդ.,
կիտրոնի հյութ,
աղ, պղպեղ

Ձուկը մաքրել, գլուխն ու պոչը հեռացնել, կտրատել: Վրան ցանել կիտրոնի հյութ, աղ, պղպեղ, թողնել 15-20 րոպե: Աղցանի համար կտրատել պղպեղը, սոխը, ձիթապտուղները կիսել, կանաչ սոխը մանրացնել: Բանջարեղենը խառնել, ձիթապտղի յուղն ու կիտորնի հյութը լցնել վրան, մեկ անգամ ևս խառնել: Աղ անելիս պետք է հիշել, որ կապերսներն ու ձիթապտուղն արդեն աղ են պարունակում: Ձուկը երկու կողմից տապակել: Մատուցել աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով