ՁԿԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ

Ձկան կոտլետ կաթնաշոռով

Կաթնաշոռի և ձկան համադրությունը անսովոր է, բայց խորհուրդ ենք տալիս հատկապես այն երեխաներին, ովքեր  կաթնաշոռ դժվարությամբ են ուտում: Կոտլետները կարելի է պատրաստել ցանկացած ձկան մսով: Բաղադրիչներ.

ձկան փափկամիս – 500 գ,
կաթնաշոռ – 250 գ,
սոխ -1մեծ գլուխ,
ձու -1 հատ,
կանաչի (սամիթ, մաղադանոս),
սպիտակ հաց – 3-4 շերտիկ,
աղ, պղպեղ, համեմունք ձկան համար,
բուսայուղ,
ալյուր,
կիտրոնի հյութ

Սոխը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ: Թողնել սոխեռածը սառչի: Հացը թրջել կաթի կամ ջրի մեջ:Մսի վրա կիտրոնի հյութ ցողել: Միսն աղալ հացի հետ: Ավելացնել ձուն և սոխեռածը: Խճողակը ձեռքով խառնել: Ավելացնել կտրատած կանաչին, աղ, պղպեղ, համեմունք և կաթնաշոռը: Լավ խառնել: 

Մսից կոտլետներ պատրաստել, թավալել ալյուրի մեջ: Տապակել բուսայուղի մեջ, երկու կողմից կարմրեցնել: 

Բոլոր կոտլետները շարել թավայի մեջ, մի փոքր ջուր ավելացնել և եփել մոտ  7 րոպե փակ կափարիչով: Կարելի է մատուցել ցանկացած խավարտի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով