ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՄՈՎ ՍՈՒՐՃ

kofe karameli

Շաքարը վերցնել ըստ ճաշակի, սակայն սովորական չափի փոխարեն օգտագործել կրկնակին: Այս նույն եղանակով կարելի է պատրաստել կաթով սուրճ: Մեզ հարկավոր է.

շաքարավազ – 20 գ,

դարչնի ձողիկ –  1 հատ,

աղացած սուրճ – 10 գ
Սրճեփի մեջ լցնել շաքարավազը և դնել միջին կրակի վրա: Սպասել, մինչև շաքարը հալչի, ոսկեգույն դառնա: Չայրեք այն, որովհետև սուրճը կդառնանա: Երբ շաքարը հալված ու գույնը փոխած կլինի, ավելացնել 200 գրամ ջուր և մեջը դարչինի ձողիկ գցել: 
Ջուրը եռացնել, դարչինի ձողիկը հանել, լցնել սուրճը: Արագ խառնել առանց եռացնելու, վերցնել կրակից և բաժակները լցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով