ՊԱՍԻ ՍՈԽՈՎ ԿՈՏԼԵՏ ՍՆԿԻ ՍՈՈՒՍՈՎ

Պասի կոտլետ սոխով
Բաղադրիչներ.
    գլուխ սոխ – 5 հատ,
    պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,
    աղ,
    ալյուր – 1 բաժակ,
    միջուկ.
    շամպինիոններ – 400 գ,
    սոխ – 1 հատ,
    ջուր – 1/2 բաժակ,
    աղ, սև պղպեղ
    բուսայուղ,
    համեմունքներ ըստ ճաշակի,
    կանաչ սոխ

Սոխը մաքրել, մանր կտրատել, կարելի է դիմել գործիքի օգնությանը: Ավելացնել եգիպտացորենը իր հյութի հետ, աղ անել: Կարելի է մի քիչ ջուր ավելացնել: Ալյուր ավելացնել, խառնել: Ստացվում է պինդ խմոր: Թավան տաքացնել, գդալով խմորից վերցնել, կարմրացնել ձեթի մեջ:  Սունկը տապակել սոխի հետ մի քիչ ջրով մոտ 20 րոպե, աղ, պղպեղ անել, բլենդերի մեջ հարել: Ավելացնել կանաչ սոխը, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով