ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ

Պասուց տոլմա

Բաղադրիչներ.
ոսպ, սիսեռ – 200-ական գ,
աճար – 200 գ,
լոբի – 200 գ,
սոխ – 240 գ,
ձիթայուղ – 50 գ,
անկորիզ ծիրանաչիր – 50 գ,
խաղողի տերև կամ թթու կաղամբ,
կանաչի – 5 գ,
կարմիր պղպեղ – 0,5 գ,
աղ,
չամիչ
Ոսպը, աճարը, լոբին, սիսեռը նախապես թրջել: Այնուհետև խաշել ընդեղենը: Հատիկները խառնել: Սոխը մանրացնել սոխեռած անել, լցնել ընդեղենի վրա, աղ, պղպեղ անել, ավելացնել լվացած չամիչը: Թարմ խաղողի տերևները կամ թթու կաղամբի թերթերը լվանալ, կոշտ մասերը հեռացնել: Ստացված միջուկից մի գդալ դնել տերևի վրա, փաթաթել: Դոլմաները շարել կաթսայի մեջ, արանքները դնել ծիրանաչիր: Վրան ջուր լցնել, մի փոքր բուսայուղ ավելացնել, ծածկել և եփել մինչև տերևը եփվի: Մատուցել, զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ

  1. Նաիրի Ալավերդյան ասեց.

    Անչափ համեղ էր, շնորհակալություն!!!

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>