ԲԵՖՍՏՐՈԳԱՆՈՎ

Բեֆստրոգանով

Բաղադրիչներ.

ձիթապտղի յուղ – 1 ճաշի գդ.,

անալի կարագ – 50 գ,

գլուխ սոխ – 2 հատ,

մանր շամպինիոն – 250 գ,

տավարի կամ խոզի միս – 1 կգ,

կտրատած մաղադանոս – 2 ճաշի գդ.,

յուղալի սերուցք – 120 մլ

Միսը կտրատել համաչափ կտորներով: Մեծ թավայի մեջ տաքացնել բուսայուղը և կարագի կեսը, տապակել սոխը, չկարմրեցնել: Ավելացնել սունկը և տապակել 2-3 րոպե: Սոխն ու սունկը հանել թավայից: Թավայի մեջ գցել մնացած կարագը, տաքացնել, մինչև փրփուր հայտնվի: Ուժեղ կրակով 4-5 րոպե տապակել միսը, որ բոլոր կողմերից կարմրի: Վրան լցնել սոխն ու սունկը: Ավելացնել մաղադանոսը, սերուցքը, եփել մի քանի րոպե: Մատուցվում է հենց թավայի մեջ, կարելի է մատուցելուց առաջ վրան կոնյակ լցնել և այրել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով