ԹԵՅ ԼԱՏՏԵ

Թեյ լատտե
Բաղադրիչներ.
    կաթ – 300 մլ,
    2 ճաշի գդ. սև թեյ,
    ջուր – 700 մլ,
    1/8-ական ճաշի գդ. դարչին և կոճապղպեղ,
    4 ճաշի գդ. շագանակագույն շաքարավազ,
    հիլ – 4 ճյուղիկ
    Խառնել դարչինը, կոճապղպեղը, սև թեյը, շաքարավազը, հիլը, խառնել: Վրան լցնել եռացած ջուրը,  5-10 րոպե թրմել: Այնուհետև քամել և ավելացնել կաթը: Մատուցել տաք վիճակում: Բաղադրատոմսը նախատեսված է  8 բաժնի համար: Շաքարավազի փոխարեն կարելի է մեղր օգտագործել: Այն ավելացնում են վերջում, եփել պետք չէ: Կարելի է նաև սև թեյի փոխարեն կանաչ վերցնել, այն ավելի օգտակար է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով