ԴԵՊԻ Սուրճ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՍՈՒՐՃ

Արաբական սուրճ

1 բաժնի համար

1 գդալ աղացած սև սուրճ
1 սուրճի բաժակ ջուր

Ջուրը լցնել սրճեփի մեջ, հասցնել եռման:
Կրակից վերցնել:
Ջրի մեջ լցնել սուրճը:  

ՍՈՒՐՃ ՌՈՒՍԱԿԱՆ

Ռուսական սուրճ

Մեկ բաժակ սուրճ
մեկ բաժակ օղի
սերուցք

Սուրճը եփել, ավելացնել օղին:

Բաժակը նախապես տաքացնել:

Մեջը լցնել տաք սերուցքը և օղիով սուրճը:

Օղին կարելի է փոխարինել այլ թունդ խմիչքով:

ՍՈՒՐՃ ՍԵՐՈՒՑՔՈՎ

Սերուցքով սուրճ

1 բաժակ թարմ եփած սուրճ,
30 գրամ սերուցքային լիկյոր,
100 գրամ սերուցք,
2 թեյի գդալ շաքարավազ

Սերուցքը հարիչով խառնել մինչև թանձրանա:

Սուրճին ավելացնել շաքարավազը և լիկյորը, փոքր-ինչ տաքացնել:

Լցնել բաժակի մեջ: Վրան դնել հարած սերուցքը: