ԴԵՊԻ Թեյ

Կոկտեյլ Ice-Mate

Կոկտեյլ «Ice mate»

Բաղադրիչներ.

թեյ  МАТЕ – 20 գ. (2 ճաշի գդ.),
բնական ցիտրուսի հյութ – 20 մլ (2 ճաշի գդ.),
շաքարավազ – 8 թեյի գդ.,
դեղձի կամ նարնջի հյութ – 250մլ

ԹԵՅՈՎ ՊՈՒՆՇ

Թեյով պունշ

Բաղադրիչներ.
500 մլ կարմիր գինի,
500 մլ թունդ թեյ,
50-100 գրամ շաքարավազ

500 մլ կարմիր սեղանի գինին տաքացնել մինչև  70° С, ավելացնել 500 մլ տաք թունդ թեյ

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՅ ՇԱՄՊԱՅՆՈՎ

Թեյ ռուսական ձևով

Հինգ-վեց բաժնի համար.
250 մլ տաք թունդ թեյ,
կես կիտրոնի հյութ,
մեկ կիտրոնի կեղև,
մեկ շիշ շամպայն,
շաքարավազ ըստ ճաշակի

Թարմ եփած թեյին ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ, պարուրաձև կեղև:

ՄԵՂՐՈՎ ԳՐՈԳ

Մեղրով գրոգ

Բաղադրությունը.

200 մլ թունդ թեյ

2 ճաշի գդալ կոնյակ

2 ճաշի գդալ մեղր

Եփել թունդ թեյ:

Թեյին ավելացնել կոնյակ և մեղր:

Լավ խառնել և լցնել բաժակի մեջ:

ԹԵՅՈՎ ԳԼԻՆՏՎԵՅՆ

Գլինտվեյն թեյով

Բաղադրություն.

սև թեյ – 2-3 փոքր փաթեթ, ջուր – 1 լիտր, խնձորի հյութ – 300 մլ, խաղողի հյութ – 300 մլ, շաքարավազ – 200 գ., կոնյակ – 100 մլ, դարչին – մեկ ձողիկ, մեխակ – 2-3 հատ

Եփել թեյ և թողնել թրմվի:

Էմալապատ կաթսայի մեջ լցնել խաղողի և խնձորի հյութերը, ավելացնել շաքարավազը, մեխակն ու դարչինը:

Ավելացնել թեյը: Կափարիչով ծածկել և մարմանդ կրակի վրա թողնել մոտ կես ժամ: Ավելացնել կոնյակը: