ԴԵՊԻ Սեղանի ձևավորում

ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆ ՎԻՇԱՊԻ ՀԱՄԱՐ

Ամանորյա սեղան

2012 թվականը Ջրային Վիշապի տարի է: Նա սիրում է փայլուն, շողշողուն, հուրհրատին տվող ամեն ինչ: Սեղանը զարդարելիս նախընտրելի են վառ կարմիր, կանաչ, ոսկեգույն, դեղին, սև և կրակի գույները: Տարվա տարերքը ջուրն է:

ԼՈԼԻԿԻՑ ՎԱՐԴԵՐ

Լոլիկից վարդեր

Լոլիկից պատրաստված վարդերը կզարդարեն ցանկացած աղցան և ուտեստ:

Վերցնել մեկ-երկու լոլիկ: Լոլիկը կիսել, կտրած մասով դեպի ներքև դնել տախտակի վրա և բարակ շերտեր ստանալ: 

ԲՈՂԿԻՑ ԵՐԻՑՈՒԿՆԵՐ

Երիցուկ

Բաղադրիչներ.

բողկ,

գազար,

կանաչի

ՄՐԳԻ ՏԵՍԱԿԱՆԻ «ՏԱՐԵԴԱՐՁ»

Տեսականի

Բաղադրիչներ.
նարինջ – 3 հատ,
խնձոր – 3-4հատ,
կիվի – 3 հատ,
բանան – 2 հատ

ՆԵՐԿԱԾ ՁՎԵՐ ԿԱՆԱՉԻՈՎ

Զատիկի ձու

Բաղադրիչներ.

ձու,

մաղադանոս

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳԻՆՈՒ ԲԱԺԱԿ

Գինի

Գինու բաժակները բազմազան են, բոլոր տեսակներն անհնար է տեղավորել մի դարակի մեջ: Սպիտակ գինու բաժակն, օրինակ, տարբերվում է կարմիր գինու բաժակից իր երկարավուն տեսքով, երկրորդն ավելի կլոր է: Բաժակը պետք է լինի հարթ և թափանցիկ ապակուց: Գիտակներն այդպես հեշտորեն տեսնում են գինու տարիքը: Սպիտակ գինին տարիների ընթացքում ավելի հարուստ գույն է ստանում, իսկ կարմիրը` բացանում է: Սպիտակ գինու բաժակները երկու հիմնական ձև ունեն.

ՄԱՐՏԻ 8-Ի ՍԵՂԱՆԸ

Մարտի 8

Մարտի 8-ին սեղանը միշտ յուրահատուկ է: Յուրահատուկ է նրանով, որ հաճախ այն ձևավորում և նախապատրաստում են տղամարդիկ: Անշուշտ, պետք չէ նրանցից խոհարարական հրաշքներ սպասել: Հնարավորության դեպքում նրանք կարող են պատվիրված ուտելիք մատուցել կամ պարզունակ որևէ ուտեստ պատրաստել: Կարելի է սպասքից բացի սեղանին դնել ծաղիկներ: Ծաղիկները միշտ տոնական տրամադրություն են ստեղծում: Կարող եք ներգրավել երեխաներին: Գեղեցիկ փաթեթավորված նվերը նույնպես կուրախացնի տանտիկնոջը: Երեխաներին հանձնարարեք իրենց ձեռքով որևէ նվեր պատրաստեն և տեղադրեն սեղանին: Ի վերջո, ավելի կարևոր է ոչ թե ուտեստների բազմազանությունը, այլ հոգատարությունը, որով նրանք պատրաստվել են:

ԶԱՏԻԿԻ ՍԵՂԱՆԸ

Զատիկ

Զատիկին սիրով ու սպասումով են պատրաստվում: Այն մեծ խորհուրդ ունի, վերածնունդ խորհրդանշող այս տոնը նաև մարդու հոգեկան վերածնունդ է խորհրդանշում: Իսկ խոհանոցում տոնական ուտեստներին նախորդում են պասուց ուտելիքները: Զատկի սեղանի ամենակարևոր բաղադրիչն է ներկված ձուն: Թեև իրականում ձվերը պետք է ներկել կարմիր`որպես Հիսուսի թափած արյան խորհրդանիշ, բայց մեզանում ներկերի ու զարդարանքների բազում տարբերակներ են ընդունված: Բացի ավանդական ձևով`սոխի կճեպով, սուրճով, զաֆրանով ներկած ձվերից կարելի է նաև այլ եղանակով զարդարած ձվեր դնել սեղանին: Արդեն խաշած ձուն կարելի է զարդարել սովորական գուաշով: Կարելի է պատկերել խաչ, բարեմաղթանք գրել, զարկ տալ երևակայությանը: Կարելի է ձուն զարդարել ժապավենով, փետուրներով, գույնզգույն թելերով:

ՍԵՂԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մոմեր

Սեղանի ձևավորման մեջ լույսն ու ստվերը ևս իրենց դերն ունեն: Վառ կամ, թույլ, կենտրոնացած կամ ցրված. լույսը տրամադրություն է ստեղծում: Ամենից շատ սեղանը ձևավորելիս օգտագործվում են մոմեր: Կլոր և կոնաձև, հաստ և բարակ, հարթ և պարուրաձև, անգամ ձևավոր` ծաղկի, եղևնու կոնի, կենդանիների պատկերով: Սեղանի վրա մոմ դնելիս պետք է հաշվի առնել առիթը, ընդհանուր սպասքավորման ոճը: Դասական սպիտակ կամ կաթնագույն մոմերը հարմար են բոլոր սեղաններին:

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Սիրահարների օր 2

Սիրահարների օրը սեղանը պետք է լինի տոնական և ռոմանտիկ միաժամանակ: Պաճուճանքների կարիք չկա. որքան սեղանը պարզ լինի, այնքան լավ: Զարմացրեք Ձեր սիրելիին. ափսեի կողքին դրեք երկար ցողունով վարդ: Կարելի է կցել փոքրիկ սիրային բովանդակությամբ բացիկ: Սեղանին դրվող ծաղիկները շատ բուրավետ չպիտի լինեն: Կարելի է սփռոցի վրա թերթիկներ շաղ տալ: Մոմերը ևս ուժեղ հոտ են ունենում, անգամ եթե հոտային հավելումներ չեն պարունակում:

Դրա համար մոմերը վառեք կերակուրն ուտելուց հետո:

Ինչ վերաբերում է գույնի ընտրությանը, տարբերակները բազմազան են: